Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Իրավունք
10:06 02/05/2024

Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել

Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այսօր 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ 

 

 

Placeholder
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել