Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել տեղացիների:
Այս գործողությունը միանշանակ կապ ունի Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետ, որն էլ հետևել է նրա ու Բլինքենի հեռախոսազրույցին:
Հայաստանում ներքաղաքական լարվածությունը թերևս որոշակի լարվածություն էր ստեղծել այս ծրագրի արտաքին շահառուների մոտ: Փաշինյանը շտապեց նրանց հավաստիացնել, որ ինքը վերահսկում է իրավիճակը ու պլանն «ուժի մեջ» է:
Հայ ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունը և առաջիկա ժամերին ու օրերին ես կհայտեմ այլ մանրամասների մասին»։