Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ, կիրանցիներին ծեծելով և ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ սա նշանակում է գործ ունեն մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում. «Սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով փորձում է իր հակապետական ծրագիրն կյանքի կոչել»։
Ա. Մինասյանը նշեց, որ սա ոչ միայն դատապարտելի է, այլ ունենալու է կոնկրետ հետևանքներ, ներկայումս իրենց ներկայացուցչական խմբերն աշխատում են այնտեղ։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այսօր 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ են արձակվել։ Նրանք պատմում են, որ իրենց բերման են ենթարկել քաշելով, խփելով։