Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
Քաղաքական
10:36 03/05/2024
Հայաստան

Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան

«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր գնահատական է տվել 3.07»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ։

Հայտնելով, որ ըստ «Freedom House»-ի  գնահատման գործակցի 3 գնահատականը դիկտատուրա է և ընդամենը 0.7 միավորով  է Հայաստանը բարձր այդ շեմից՝ Խաչատրյանը նկատեց, որ 3 ցուցանիշի շեմը Հայաստանը հատել է, քանի որ 4.25 միավոր ստացել է հանրապետության քաղաքացիական հասարակությունը։

«Եթե 4.25-ը մի քիչ նվազեցնեք, ապա կտեսնեք, որ Հայաստանը, որը ոգևորությամբ իրեն հռչակել էր ժողովրդավարության բաստիոն, անցումնային դիկտատուրա է»,- հայտարարեց Խարատրյանը։

Նշելով, որ միջազգային իրավապաշտպան կառույցը հատկապես նշել է ազատ խոսքի իրավունքը՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Դուք քրեականանցրեցիք այսպես կոչված «ծանր հայհոյանքը», հետո հետ բերցիք, հիմա դարձյալ քրեականացնում եք՝ տարբեր այլ անուններով։ Նարեկ Սամսոնյանի և Վաղգեն Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, այն խորքի մեջ հայհոյանքի քրեականացում է։  Որպեսզի մյուսներին դաս լինի Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել բռնի ուժ կիրառելով, ինչպես նաև՝ մեր այլ հայրենակիցները»։

Նա հայտնեց որ «Freedom House»-ը  և ԱՄՆ պետքարտուղարությունը  ուշադրություն են դարձրել բռնի ուժ կիրառելու հանգամանքին։

«Մարդուն ձերբակալել եք, ձեռնաշղթաները հագցրել եք, նա չի կարող այլևս  դիմադրություն ցույց տալ, բայց, սադիզմի ոգով տոգորված, ժողովրդական ոստիկանները մարդկանց ստորացնում են»,- ասաց պատգամավորը։

Նա նաև հայտնեց, որ ավտոբուսի միջադեպից հայտնի Սամվել Վարդանյանիերի հետ կատարվածն էլ սև խարան է  իշխանությունների վրա։

Placeholder
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան