Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնել է T24 թերթը։
«Անկարա-Նիգդե ավտոճանապարհին վարորդի մեղքով կառավարումը կորցրած մարդատար ավտոբուսը շրջվել է ձորը։ Վթարի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 36 մարդ, որից 6-ը ծանր»,-հայտնում է լրատվական գործակալությունը։
Տուժած ուղևորներից մեկն ասել է, որ ավտոբուսի վարորդը քնել է ղեկին։
Ձեռնարկվել են հետաքննություն՝ վթարի հետևանքով զոհված երկու անձանց ինքնությունը պարզելու համար։