Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Մշակույթ
10:22 03/05/2024
Հայաստան

Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին

Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է 16-ը  10 երկրից՝ Հայաստանից, Ավստրալիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և Ուզբեկստանից։

Հայաստանից ընտրվել է բարիտոն Նավասարդ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Նավասարդ Հակոբյանը Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած «Operalia 2023» համաշխարհային  մրցույթի  «Օպերա» անվանակարգում արժանացել է երրորդ, նաև՝ «Դոն Պլասիդո Դոմինգո Ֆեռռեր» հատուկ մրցանակին՝ Սարսուելայի կատարման համար։
2022-ին  Հյուսթոն Գրանդ Օպերայի (Houston Grand Opera) 34-րդ «Էլեոնոր ՄակՔոլումի երիտասարդ երգիչների մրցույթում գլխավոր մրցանակն է ստացել:

Placeholder
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին