Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին մուտքը Կիրանց կրկին արգելվել է։
«Ես, Սուրենն ու Գառնիկ Դանիելյանը ուզեցինք գնալ Կիրանց, գյուղացիներին բարևել, խոսել, հասկանալ, թե ինչպես են վիճակները, սակայն մեր հրաշալի և ամրակուռ ոստիկանությունը, հայրենիքը պաշտպանող հրաշալի անձնակազմը, կարծում է, մնացել ենք իրենց ողորմությանը, լավ են զգում իրենց ասելով՝ ոչ, չեք կարող գնալ։
Շատ բարի»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Դիտարկմանը՝ ասում են, այնտեղ ականազերծման աշխատանքներ են կատարվում, դրա համար են արգելում՝ ելնելով մարդկանց անվտանգությունից, Բագրատ Սրբազանն ասաց. «Բա ինչո՞ւ են մյուսներին թողնում։ Մեր տեղաշարժն արգելելը լրիվ անօրինական է։ Մենք ոչ ականապատ դաշտ ենք մտնում, ոչ որևէ բան ենք անում, գնում ենք ժողովրդին բարևենք ու հետ գանք»։
Հիշեցնենք, որ երեկ առավոտից ոստիկանական ուժերը փակել են Կիրանց գյուղի մուտքերը։ Ելումուտ կարողանում են անել միայն հենց Կիրանցի բնակիչներն անձնագրերով։