Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Քաղաքական
16:42 03/05/2024
Աշխարհ

Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում

Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է բարձրանում։ Այդ մասին հայտնում է B.Z. -Berlin պարբերականը։

«Խոսքը Diehl Metal Applications ընկերության մասին է, որը շենքում ունի մետաղական մակերեսների հարդարման սեփական գալվանական արտադրամաս»,-ասվում է հրապարակման մեջ։

Ըստ ԶԼՄ-ների՝ արտադրամասում կա ծծմբաթթու և պղնձի ցիանիդ։ Վտանգ կա, որ հրդեհից կարող է առաջանալ չափազանց թունավոր հիդրոցիանաթթու:

Ուրբաթ օրը Բեռլինի բնակիչների հեռախոսներին ուղարկվել են «վտանգ» նշումով արտակարգ հաղորդագրություն, որում ասվում է, որ Լիխտերֆելդեի շրջանում գտնվող գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով թունավոր ծուխ է բարձրացել։ Բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել և շրջել բաց տարածքով, փակել պատուհաններն ու դռները և անջատել օդորակման համակարգերը:

Diehl Metal Applications-ը պատկանում է պաշտպանական արդյունաբերական Diehl ընկերությանըր և այն զբաղվում է Ուկրաինային մատակարարվող IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ։

Placeholder
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում