Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Քաղաքական
13:41 03/05/2024
Հայաստան

Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին

«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն իրողությունները, որի մասին մենք խոսում ենք՝ սահմանում սահմանազատման և սահմանագծման խնդիրների վերաբերյալ»,-խորհրդարանում հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա հայտնեց, որ ստեղծված վիճակի պատճառն իշխանությունների վարած քաղաքականությունն է։

«Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ՝  սահմանազատման և սահմանագծման գործընթացին օրինական ընթացք տալու վերաբերյալ և եթե այն ժամանակ ադրբեջանական օկուպացիոն գործողությունների արդյունքում անօրինական սահմանագծում չիրականացվեր, ապա այսօր մենք չէինք կանգնի այս ամենի առաջ, երբ ադրբեջանն առանց սահմանագծում, սահմանազատում է իրականացնում արդեն մեր իսկ ուժերով, ՀՀ կառավարության ղեկավարի համաձայնությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նա ասաց, որ այսօր խախտվում են և սահմանազատման և սահմանագծման ընթացակարգերը, հերթականությունը և այն սկզբունքները, որոնք արտահայտված են միջազգային նորմերին համաձայն ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում։

«Եթե այսօր այս հերթականությամբ, այս իրականությամբ դուք իրականացնեք սահմանազատում և սահմանագծում, ապա հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու, որովհետև խորհրդային միության ժամանակ  այն սահմանները, որոնք որ ձևավորվել են, իրատեսական չեն և չեն համապատասխանում  աշխարհագրական  բնական արգելքներին և եթե աշխարհագրական բնական արգելքների վրա չհիմնվելով չիրականացնեք այդ սահմանագծումը, ապամ հետագայում այն հիմք է հանդիսանալու լարումների, հակառակորդի կողմից ագրեսիայի, այն դեպքում երբ դուք՝ ՔՊ-ական մեծամասնությունը, չեք նախապատրաստել մեր ԶՈւ-երին, սահմանապահներին՝ դիմագրավելու հակառակորդի ագրեսիային»,- ասաց Օհանյանը։

Նա հայտարարեց նաև, որ երկրի ղեկավարը չի կարող ասել, թե՝ պետք է ծառ տնկեն, որ ադրբեջանցիներին չտեսնեն։

 

Placeholder
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին