«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Օրվա մամուլ
09:45 04/05/2024
Հայաստան

«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ

«Հրապարակ»-ը գրում է.

«Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ տնկելու կամ պատ շարելու առաջարկով հանդես եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ։ Արդեն մի քանի օր է՝ ՊՊԾ աշխատակիցները, ականատեսների վկայությամբ, անվտանգային միջոցառումներ են ձեռնարկում «Հաղթանակ» զբոսայգում:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին եւս Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրա այցի ընթացքում, որպես կանոն, քաղաքացիների մուտքն այգի արգելված է»․

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Placeholder