Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
Քաղաքական
16:28 04/05/2024

Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան

«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու նվազագույն ունակություն անգամ չունեն»,- Կիրանցում՝ նախքան Երևան քայլերթը լրագրողներին ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ այն, ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, այդ պահանջը պետք է զանգվածային բնույթ ստանա, վերածվի համազգային շարժումի։

«Այս շարժումը տավուշյանից պետք է վերածվի համահայկական շարժման, և այդ պահանջը պետք է արտահայտվի Երևանում»,- ասաց Ս.Պետրոսյանը։

Նա նշեց, որ այս պահին առաջնայինը միակողմանի զիջումների, պետականության քանդման գործընթացը կասեցնելն է։

«Դրանով պայմանավորված շարժվում ենք Երևան և այդ ողջ ընթացքում սա դարձնելով համազգային։ Այդ պահանջը ոչ միայն ի ցույց դնել, նաև պարտադրել իշխանությանը, որը կարևոր է։

Սկզբում պետք է կասեցնել այս գործընթացը, հետո նոր խոսել զարգացումների մասին»,- ասաց քաղաքագետը։

Placeholder