Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է լինելու»,- լրագրողներին ասաց երգիչ Արամոն, ով միացել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթին։
Քայլերթին միացած երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին՝ Վարդանը, զոհվել է Արցախյան երրորդ պատերազում, նշեց, որ երկիրն այժմ արձակուրդի մեջ է, պետք է հետ բներել արձակուրդից, ունենալ պետականամետ իշխանություն։
Անդրադառնալով իշխանությունների այն դիտարկումներին, որ պատերազմ է լինելու, եթե սահմանազատման գործընթաց լինի, Դ. Ամալյանն ասաց․ «Իշխանություններն ինչ ուզեն, կասեն, հիմա իշխանություններին մի լսեք, որովհետև իշխանություններն ադրբեջանամետ բաներ են խոսում։
Ես քաղաքական գործիչ չեմ։ Իմ սիրտն է հուշում, որ ես սրանց չեն կարողանում տանել՝ որպես մարդ։ Իհարկե, բոլորիս երազանքն է, որ պատերազմ չլինի, բայց եթե պատերազմ չլինելու ալտերնատիվը էլի պատերազմն է, որն ավելի վատ պատերազմ է, ես դրան համաձայն չեմ»։