Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Առողջություն
11:10 06/05/2024
Հայաստան

Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ

Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։

Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի պատասխան ասացին՝ այս պահին որևէ տեղեկատվություն տալ չեն կարող։

Սա վերջին օրերին Տավուշում ականազերծման աշխատանքների ժամանակ ականից պայթյունից վիրավորվելու երկրորդ դեպքն է։

Լուսանկարը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջից։

Placeholder