Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
15:20 06/05/2024
Հայաստան

Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան

«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունը պատերազմ է  բերել մեզ, հայրենազրկում, զոհեր։

«Այս ամբողջ պատասխանատվությունն իրենց ուսերին է, որևէ մեկին իրավունք չունեն մեղադրել։ Հայկական Կիրանցը բաժանվում է  երկու մասի, որտեղ մի քանի օրից կկանգնի ադրբեջանցի զինվորը։ Ո՞վ է դրա պատասխանատուն։ Իշխանությունները»,- ասաց Գ.Դանիելյանը։

Նա նշեց, որ ժողովուրդն արթանում է, ոչ մեկ այլևս իշխանությանը չի լսում։

«Իրենք վախերից երեք տեղ ճանապահ են փակել, որ մարդիկ չգան, միանան քայլերթին։ Ժողովուրդը գալիս է տարբեր տեղերից ու ասում, որ ճանապարհ են փակել։ Սրանք վախերի ու սարսափի մեջ են»,- ասաց քայլերթի մասնակից պատգամավորը։

Նա նշեց, որ իրենց միանում են տարբեր շրջաններից, տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող քաղաքացիներ՝ կանգնելով իրենց պետության, պետականության կողքին։ 


 

Placeholder
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան