«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի  ժամը 12:00-ից
Քաղաքական
09:46 06/05/2024
Հայաստան

«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից

Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 12:00-ից։

Այսօր Աբովյանից նրանց կմիանան նաև «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները:

«Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկել է  մայիսի 4-ից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նախատեսվում է, որ երթը Երևան կհասնեն մայիսի 9-ին։

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման գործընթացին, գտնում են, որ դրա տրամաբանությունը խեղաթյուրված է և Հայաստանի կողմից միակողմանի զիջումներ է միայն ենթադրում։
 

Placeholder
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից