Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
Քաղաքական
12:41 06/05/2024
Հայաստան

Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը

«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող  Սերգեյ Մելքոնյանը՝ արձագանքելով Փաշինյանի Մոսկվա չմեկնելու մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։

«2023 թ. հունիսի 3. Նիկոլ Փաշինյանը ներկա է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

2024 թ. մայիսի 7. Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։

Առանց գնահատականների։ Միայն փաստեր։ Թուրքիան դառնում է ժամանակակից Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն»,-գրել է Մելքոնյանը։

Placeholder
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը