Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
Հասարակություն
15:35 07/05/2024
Հայաստան

Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո

«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։

Նա նշեց, որ Կիրանցի, Տավուշի ժողովուրդն իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ ապօրինի, հակապետական, հակահայկական ծրագրի՝ սահմանազատման։

«Հիմա բոլորս հավաքվել ենք այդ գործընթացը կասեցնելու համար։ Օր-օրի շատանում են երթի մասնակիցները, բոլորը ճշմարտության պահանջի հետևից են գնում»,- ասաց երգիչը։

Դիտարկամը՝ մշակույթի շատ գործիներ ասում են, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, Մրոն ասաց. «Սա քաղաքականությո՞ւն է։ Իրենք թող գային, տեսնեին, թե մեր կիրանցի երեխաներն ասֆալտի  վրա նստած և 96-ամյա տատիկը դուրս են եկել իրենց իրավունքների պաշտպանության համար։ Սա ի՞նչ քաղաքականություն է։

Սա ազգային, նաև համամարդկային պայքար է։ Մարդն այսպես նվաստացած  չպետք է ապրի։ Սա ընդդեմ նվաստացման պայքար է, սա հանուն ճշմարտության, հանուն հայի, Հայաստանի, հայրենիքի ու Աստծո պայքար է»։

Placeholder
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո