Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել  թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
20:03 07/05/2024
Հայաստան

Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան

«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են զբաղվում։ Ստին էլ չափ ու սահման  պետք է լինի»,- այս մասին 24TV-ին ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ անդրադառնալով տարածվող սուտ լուրերին։

Նա միևնույն ժամանակ հիշեցրեց, որ  ԱԺ ամբիոնից մի քանի անգամ հարցադրումներ է  ուղղել իշխանություններին՝ երկրում տարածված աղետալի իրավիճակի մասին, որը տեղի է ունենում իրենց իշխանության օրոք։

«Այդ ոնց է լինում, որ ֆուռերով նարկոտիկ է մտնում Հայաստան, ոչ ոք չի պատժվում և ոչ էլ ասում են , թե ինչ է լինում դրա ճակատագիրը։ Երկրորդը՝ դպրոցներում թմրանյութերը վխտում են, ազգին նստացրել են թմրանյութերի վրա ։ Դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել  թմրանյութեր է շրջանառվում ՝ այս իշխանությունների օրոք։ Դրա մեջ ներգրավված են տարբեր մարդիկ և ամբողջն իրանց պատասխանատվության տակ է»,- ասաց Դանիելյանը՝  վրդովված նշելով, թե իշխանության տարածած ստերին չափ ու սահման չկա։

Placeholder