Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ շարժմանը։
Նա նշեց, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար, իսկ մնացածի առնչությամբ մեկնաբանություն չունի:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին ամբողջությամբ լծված է Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործում, սահմանազատման և սահմանագծման գործընթացը, խաղաղության գործընթացն առաջ տանելու գործում»,- նշեց նա:
Լրագրողը ճշտող հարց ուղղեց՝ չի՞ բացառելում, որ կարող են նման մարդիկ լինել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե որևէ հիմնավորում կբերեք, ինչ-որ նյութ կլինի մեկնաբանելու, ապա կմեկնաբանեմ, բայց օդից վերցրած հայտարարություններն ու պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում»: