Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քաղաքական
13:40 07/05/2024
Հայաստան

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի Երևան։

«Սա հանուն մեր իրավունքների պայքար է, գոյաբանական պայքար։ Այն, ինչ տեղի է  ունենում, սահմանազատում չէ, սա անօրինական գործընթաց է, միջազգային որևէ համակարգի պահանջի չի համապատասխանում, մեր երկրի անվտանգության համակարգը խաթարող պրոցես է»,-ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով, պրոցեսն իրականացնող հանձնաժողովները գործունեության որևէ իրավական հիմք չունեն։

«Ես դրա մասին մանրամասն ասել եմ։ Այս պրոսեցը նաև հակադրվում է մեր շահերին։ Ինչո՞ւ։ Ստեղծվում է կարծրատիպ՝ իբր իրականացվում է օրինական սահմանազատում։ Դրա համար է, որ տարբեր երկրներ, միջազգային տարբեր կազմակերպություններ ողջունում են այս գործընթացը, նշում, որ սա տեղի է ունենում համաձայնագրի հիման վրա։ Ես ուզում եմ հատուկ ասել, որ չկա ոչ մի համաձայնագիր։ Սր մասին խոսում են կառավարության, ԱՆ տարածած հաղորդագրությունները»,-ասաց նա։

Արման Թաթոյանն ընդգծեց՝ նաև այստեղ է, քանի որ խիստ արատավոր պրոցես է սկսել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ 

«Մենք տեսանք, թե ինչպես խորհրդարանում կառավարող խմբակցության անդամները բացահայտ կերպով թիրախավորում են եկեղեցուն, Սրբազան հորը՝ Բագրատ Սրբազանին։ Բացի այն, որ նրանք գործում են իրենց իսկ իշխանության տարիներին ընդունած քրեական օրնսգրքով նախատեսված հանցանքներ, դրանով հարվածում են Հայ առաքելական եկեղեցու հիմքերին, ինչը դատապարտելի ու անընդունելի է»,-ասաց նա։

Placeholder
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին