Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը՝ խոսելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ Տավուշից մեկնած քայլերթի մասին։
Նա ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հաջողի այս երթն իր ամբողջ բովանդակությամբ, հաստատվի էությամբ։
Տիգրան Ներսիսյանը մայիսի 9-ին Երևանում կմիանա քայլերթի մասնակցիներին։
«Սա անարդարությունների, ապօրինաբար կատարվող հողհատկացումների դեմ է, որպեսզի արգելվի, արգելափակվի այդ ամենը, թույլ չտանք։ Իսկ հողերի հանձնումը, որ ապօրինությունն է, ակնհայտ է»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստը։
Ինչ վերաբերում է նրան, որ քայլերթն առաջնորդում է հոգևորականը, Տիգրան Ներսիսյանն ասաց. «Հոգևորականը միշտ եղել է առաջին հերթին քաղաքացի, քաղաքացիական դիրքորշումն ունի և պետք է արտահայտվի, ինչպես նաև եկեղեցին։ Այսօր հոգևորականն առաջնորդում է երթը, որը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը»։