Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Քաղաքական
13:59 08/05/2024
ԼՂՀ

Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ

Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պետությունների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը, և համագործակցության շարունակությունը բխում է նրանց շահերից։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հավանականության մասին հարցը։

«Ի պատասխան՝ կարող եմ միայն մեկ բան ասել. ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է ընթանում և ապահովում է մասնակից երկրների արագ զարգացում, և այն գիտեն մասնակից երկրները։

Եվ, Իհարկե, երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը շատ ու շատ նկատելի է։ Ուստի բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Placeholder