Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից։ Ուղղությունը Աբովյան։
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամներն արդեն սկսել են իրենց երթը դեպի Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։ Երթը մեկնարկել է Յոթ Վերք եկեղեցու դիմացից։
«Միանում ենք ճշմարտության երթին։ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը նույն տրամաբանությամբ է ձևավորվել, երթով միանալու ենք Բագրատ Սրբազանի գլխավորած ընդդեմ կեղծիքի, ընդդեմ ստի քայլերթին։
Անընդհատ պետք է մեր հայրենիքի կտրոները զոհաբերենք մեր թշնամիների՞ն։ Սա՞ է մեր տրամաբանությունը։ Այդ կեղծ սահմանազատման գործընթացն իրականացվում է մեր ինքիշխանության, մեր սուվերենության հաշվին»,- Գյումրիում քայլերթից առաջ ասաց քայլերից մասնակիցներից մեկը։


Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ին կեսօրից Կիրանցից քայլերթով սկսել են շարժվել Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։
Քայլերթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։