Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Հասարակություն
16:19 08/05/2024
Հայաստան

Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին

Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանը կոչ են անում վաղը՝ մայիսի 9-ին ժամը 11:00-ին, հավաքվել Երևանի հյուսիսային մուտքի մոտ (Սևանի մայրուղու ճանապարհին, հայտնի վահանակի մոտ) և շքախմբով դիմավորել ու միանալ Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդությամբ Սրբազան երթին, որը շարունակվելու է մինչև Երևանի Հանրապետության Հրապարակ:

«Մեր պետության անվտանգության, սերունդների համերաշխության, ազգային տրորված արժանապատվության վերականգնման համար հազարավոր հայրենակիցների երկարատև պայքարը վճռորոշ փուլ է մտնում: Հապաղել չկա՛: Կա մե՛կ դրոշ և մեկ վերնագիր՝ Եռագույն և Հայաստան:

Պի՛նդ եղեք»,-նշում են նրանք։

Placeholder
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին