Էրեբունի թանգարանի տնօրենը կխոսի իր առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ
Կրթություն, գիտություն
09:11 09/05/2024
Հայաստան

Էրեբունի թանգարանի տնօրենը կխոսի իր առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ

 «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հայտնում է, որ մայիսի 13-ին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը:

«Երևանի քաղաքապետարանից ինձ տեղեկացրեցին, որ մինչև տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի  նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը:

Այսպիսով, մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:

Մոտ օրերս հանդես կգամ  իմ պաշտոնավարման տարիներին Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների, խնդիրների և ինչու չէ, նաև վերջին ամիսներին թանգարանի և իմ առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ:
Աստծով»,- գրել է նա։ 

Placeholder