Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրվա թեմա
13:16 09/05/2024

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը, որքան մոտենում է մայրաքաղաքին, այնքան մարդաշատ է դառնում։ 



Երթին միացել են մտավորականներ, դիվանագետներ, երգիչ-երգչուհիներ, դերասաններ, մշակույթի գործիչներ, զոհված զինծառայողների ծնողներ, գիտնականներ, քաղաքացիներ։

Panorama.am-ի տեսա-լուսանկարահանող խումբն աշխատում է տեղում։ Ներկայացնում ենք րոպեներ առաջ արված լուսանկարներ երթի շարքերից։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է համազգային հանրահավաք։

Երթի մասնակիցները գլխավոր հրապարակ կհասնեն Թբիլիսյան խճուղի-Կոմիտասի պողոտա-Բաղրամյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց երթուղով։

Դեպի Երևան երթը մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղից, որտեղ Ադրբեջանի հետ սահմանին իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։


















Placeholder
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ