«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Մշակույթ
07:45 10/05/2024
Հայաստան

«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ

Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում ներկայացնող  «Լադանիվա» խումբն անցել է  մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 11-ին:

Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչ է անցել՝ Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը:

Մրցույթին ընդհանուր մասնակցում է 37 երկիր։ Առաջին կիսաեզրափկաչում հանդես եկած 15 մասնակցից եզրափակիչ է անցել 10-ը, երկրորդ կիսաեզրափակչին մասնակցած 16 երկրից ևս 10-ն անցել է եզրափակիչ։ «Մեծ հնգյակի» երկրները կմասնակցեն միայն եզրափակչին։

Placeholder