Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դուրս եմ եկել պայքարի, որպեսզի մեր մյուս հայրենակիցները չարժանանան արցախցիների ճակատագրին»
«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հաջորդ սերունդներն ունենան լավ ապագա, իսկական նոր Հայաստան, որպեսզի չլինեն կապիտուլյանտներ, դավաճաններ, հողատուներ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով պայքարի դուրս եկած մի ուսանող։
Նա համոզված է, որ դեռ այն ուսանողները, որոնք չեն միացել պայքարին, անպայման կմիանան. «Այս պայքարը նաև երիտասարդական պայքար է»։
Արցախցի երիտասարդն ասաց, որ պետք է ոտքի կանգնել, որպեսզի հայաստանիցներն էլ չարժանանան այն ճակատագիրն, ինչն ինքն ու իր հայրենակիցները. «Դուրս եմ եկել պայքարելու՝ դավաճաններին հեռացնելու համար, որպեսզի չմասնատեն երկիրը, որպեսզի մեր մյուս հայրենակիցներն էլ չհայտնվեն այն վիճակում, ինչ մենք՝ անտուն, անորոշ, չարժանանան արցախցիների ճակատագրին»։
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանողուհին նշեց, որ ոչ միայն Տավուշի գյուղերի հարցն է, նաև ինքնության պահպանման. «Արցախից, Արարատ լեռից ու Ցեղասպանության պահանջատիրությունից չուրանալու հարցն է ինձ մղում մասնակցել պայքարին ու փորձել կասցենել այս վիճակը»։
Մանրամասն՝ տեսանյութում։