Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները
Ուրբաթ օրը Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Երկու երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները վերջին անգամ հանդիպել են Բեռլինում փետրվարի 29-ին, որտեղ պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ աշխատանքը։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովն մինչ այդ ասել էր, որ բանակցությունները ենթադրվում է բացառապես այս երկու կողմերի միջև և Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։