«Էջմիածին» դաշինքի ղեկավարը բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. Փաստաբան
Իրավունք
12:17 11/05/2024

«Էջմիածին» դաշինքի ղեկավարը բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. Փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է.

«Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ու դաշինքի այլ անդամներ՝ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին «սուրճի» հրավիրելու համար:

Սևակ Խաչատրյանի մոտ, ով բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ:

Շատ շուտով կանդրադառնամ հերթական ռեպրեսիվ բեսպրեդելության մանրամասներին»։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար:

Հիշեցնենք, որ «Էջմիածին դաշինքի» ավագանու խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ մայիսի 11-ի առավոտյան 8:30-ին «Էջմիածին դաշինքի» անդամներով լինելու են էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում, որպեսզի ««սուրճի հրավիրենք» ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին»։

«Մեր ունեցած տեղեկություններով վաղը 09:00 քպ-ի ղեկավարը լինելու է այդ դպրոցում»,- գրել է նա։

Placeholder
«Էջմիածին» դաշինքի ղեկավարը բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. Փաստաբան