Ոստիկանները բերման են ենթարկում սուրճ հյուրասիրող քաղաքացուն
Իրավունք
12:09 11/05/2024
Հայաստան

Ոստիկանները բերման են ենթարկում սուրճ հյուրասիրող քաղաքացուն

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով, Երևանում  քաղաքացիներն ինքնաբուխ փակել են փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին ուժի կիրառմամբ բերման են ենթարկում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ քիչ առաջվա տվյալներով, արդեն 30 հոգու բերման են ենթարկել։ 

Տիգրան Մեծի պողոտայի «Սասունցի Դավիթ» արձանի հատվածում ակցիա անող երիտասարդը նաև սուրճ էր ուզում հյուրասիրել ոստիկաններին, անցորդներին, սակայն ոստիկանները նրան բերման ենթարկեցին։

Placeholder
Ոստիկանները բերման են ենթարկում սուրճ հյուրասիրող քաղաքացուն