Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր կկայանա «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խումբը ելույթ կունենա 19-րդ համարի ներքո:
«Մայիսի 11-ին՝ մրցութային ելույթներից հետո, «Լադանիվայի» օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:
Եզրափակչում քվեարկում են «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երկրները»,- այս մասին հայտնում է Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջը։
«Լադանիվա»-ն մրցույթին մասնակցում է Jako երգով։
Եզրափակչում ելույթ է ունենալու 26 երկրի ներկայացուցիչ։
