Ակցիայի մասնակից 23-ամյա արցախցին աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել
Իրավունք
13:43 11/05/2024
Հայաստան

Ակցիայի մասնակից 23-ամյա արցախցին աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել

Լրագրող Սյուզի Բադոյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում նկարահանել է արցախցի, այսօր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված Արմեն Բաղդասարյանին։

«Նրան ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել, իսկ հետո շտապօգնության մեքենայոնվ տեղափոխել հիվանդանոց։ Արմենը աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել, սա մասնագետի գնահատականն է։

Այս պահին մշակում և վիրակապում են 23- ամյա երիտասարդին»,- գրել է լրագրողը։ 

Հիշեցնենք, որ այսօր Երևանում  քաղաքացիներն ինքնաբուխ փակել էին փողոցներ՝ հետևելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին։

Ոստիկանները շատ դեպքերում բռնի ուժի գործադրման բերման են ենթարկել  41 քաղաքացիների։ 

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։ 

Placeholder