Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է
Առողջություն
13:47 11/05/2024
Հայաստան

Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է

«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Վերջինս արդեն 20 օր անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում»,-նման հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Նշվում է, որ  Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը 2024թ-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։

«Նիկոլյանը համոզված է, որ իր մուտքը Հայաստան արգելելը քաղաքական հարց է։
Հաշվի առնելով առողջական ծանր վիճակը` հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Placeholder
Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է