Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իր զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքին» հոգևոր և ազգային շարժմանը
Հասարակություն
10:54 11/05/2024
Հայաստան

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իր զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքին» հոգևոր և ազգային շարժմանը

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի  առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեանը, Թեմական Խորհուրդը և  Եկեղեցական դասն իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքին» հոգևոր և ազգային շարժմանը.

«Համազգային ընդվզում ստեղծած հայրենի կառավարության միակողմանի հողային զիջումները դատապարտելի են:

Մեր ձայնը միացնում ենք Վեհափառ Հայրապետին, Գերագույն Հոգևոր Խորհրդին և բազում թեմական Առաջնորդններին, և պահանջում ենք Հայաստանի իշխանությունները սթափվեն և վերջ տան զիջողական  քաղաքականությանը, տեր կանգնել Հայաստանի ամբողջականությանը և ազգային իրավունքներին։

Բարձրաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման նպատակը արդարության և իրավունքների պահանջի գործադրությունն է։ Մենք սատար կկանգնենք այդ նպատակին և նեցուկ պիտի կանգնենք դրա իրականացմանը: Հավատում ենք, որ որ շնորհիվ ժողովրդային զորակցության և պահանջին՝ Հայաստանում և Սփյուռքում, հնարավոր կլինի տեր կանգնել Հայ ժողովուրդի արդար իրավունքներին:

Աղօթարար՝
Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան
Առաջնորդ Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց Թեմին»։

Placeholder
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իր զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքին» հոգևոր և ազգային շարժմանը