ՌԴ-ում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը
Իրավունք
13:27 11/05/2024
Հայաստան

ՌԴ-ում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը

ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։

«Մեզ ռուսական կողմը տեղեկացրել է ձերբակալության մասին»,-  Panorama.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նա նշեց, որ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հետախուզում էր հարուցվել։ Նրա նկատմամբ հետախուզում էր հարուցվել  ՀՀ ՔՕ 422 հոդվածի հատկանիշներով` այն է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։

Placeholder
ՌԴ-ում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը