Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների
Իրավունք
11:29 11/05/2024
Հայաստան

Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների

Ոստիկանները բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների։

«Ազգային ճակատը» հայտնում է, որ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Գայի պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Բերման են ենթարկում նաև կանանց։

Ազատության պողոտայում բոլորին ուժի կիրառմամբ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել։ 

Քաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանը Հայաստանի դրոշը՝ ՀՀ պետական խորհրդանիշներից մեկը գցում է գետնին։ Հետևից մոտեցող քաղաքացին բարձրացնում է այն։

Հիշեցնենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով, Երևանում արդեն քաղաքացիներն ինքնաբուխ փակել են փողոցներ։

Placeholder
Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների