Մեր խնդիրը մեկ մարդու  հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազան
Օրվա թեմա
21:06 12/05/2024
Հայաստան

Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազան

«Ես իմ ամբողջ հոգևոր ծառայության 30 տարին դրել եմ այս զոհասեղանին,  և չեմ խաբելու ձեզ, ժողվո՛ւրդ ջան»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ սրբազանը;

Նա ասաց, որ փոխվստահությամբ, ջանքով, եռանդով, համբերությամբ, շարժոմն առաջ է ընթանալու։

Նկատելով որ իշխանությունները խառնվել են իրար մեկ մարդու պաշտպանելու համար՝ սրբազանն հավելեց. «Մեր խնդիրը ո՛չ խմբակցության հետ է, ո՛չ «Քաղաքացիական պայմանագրի», մենք պետք է բոլորին արդարանալու հմնարավորություն տանք, մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա։ Հեռանա խաղաղ և անցնցում, ինչպես որ ստանձնել է՝ խաղաղ ու անցնցում, պետական գործչի գիտակցությամբ, եթե ունի, առանց մոլորեցումների, իրենց սիրած՝ մանիպուլյացիայի, առանց ստի և խաբեության, առանց ինքնաարդարացման, այն մեծագույն մեղքն է»։

Placeholder