Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել  եզրափակիչ
Սպորտ
17:44 12/05/2024
Հայաստան

Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։

Հայաստանի ներկայացուցիչներից Մելինե Առաքելյանը 47 կգ քաշային կարգում 9։0 հաշվով հաղթել է ռումինուհի մրցակցին, 9։1՝ բուլղարուհուն և դուրս եկել եզրափակիչ։

Տղաների 53 կգ քաշային կարգում Նարեկ Սիմոնյանը նախ՝ վիճակահանության արդյունքում բաց է թողել առաջին գոտեմարտը, ապա՝ հաղթելով հյուսիսմակեդանացի և ադրբեջանցի մարզիկներին, նույնպես մտել էեզրափակիչ։

88 կգ քաշային կարգում Սեյրան Սարուխանյանը նույնպես հասել էեզրափակիչ։ Նա հաղթել է մոլդովացի, լատվիացի և սերբ մարզիկների։

 

Placeholder