Դատավորն ինքնաբացարկ հայտնեց. Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով նիստն ավարտվեց
Իրավունք
15:45 13/05/2024
Հայաստան

Դատավորն ինքնաբացարկ հայտնեց. Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով նիստն ավարտվեց

«Աջափնյակ-1» նստավայրում քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումներին դատավոր Տիգրան Ոսկանյանն  ինքնաբացարկ հայտնեց, քանի որ նախկինում Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ քննել է գործ։

Նա նշեց, որ այդ քրեական գործի շրջանակներում իր կողմից տրվել է գնահատական և կայացվե է  դատավճիռ. «Ուստի նախագահող դատավորի անկողմնակալության, յուրաքանչյուր ողջամիտ կասկած բացառելու անհրաժեշտությամբ պայմանավորված սույն քրեական վարույթով որոշում եմ կայացրել հայտնելու ինքնաբացարկ»։ 

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:

Placeholder
Դատավորն ինքնաբացարկ հայտնեց. Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով նիստն ավարտվեց