Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 88 մասնակից
Հասարակություն
10:14 13/05/2024
Հայաստան

Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 88 մասնակից

Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում  բերման է ենթարկվել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող 88 քաղաքացի։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՆԳՆ ոստիկանության լրատվական բաժնից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հիշեցնենք, որ ՀԱԵ  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյաին կոչին հետևելով՝ վաղ առավոտից քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են անում՝ փակելով փողոցներ։ 

Placeholder
Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 88 մասնակից