Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է, ամեն վայրկյան պատրաստ եմ հրաժարվել. Բագրատ Սրբազան
«Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է և անցաթուղթ, վկայություն, որ ես այդ երկրում ապրել եմ»,- լրագրողներին ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հնարավոր է հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից։
Բագրատ Սրբազանը նաև ասաց. «Ամեն վայրկյան, ինչ կպահանջվի իմ սեփական երկրին՝ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, որը չարիքի ձեռքով այսօր դաձավ հեռավարություն, ինչ որ անհրաժեշտ է, որ կծառայի այդ նպատակին, ես ոչ միայն պատրաստ եմ հրաժարվելու, նաև ինքս ինձ հանձելու այն, ինչ անում եմ այսօր փողոցում։
Չլսված ու չտեսնված է ձեզ համար, որ եպիսկոսպոսը կամ արքեպիսկոպոսը կարող է դուրս գալ փողոց»։
Ավելի վաղ Բագրատ Սրբազանն ասել էր, որ երկքաղաքացիէ՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացիություն ունի։
Մանրամասն՝ տեսանյութում։