Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հավաքված է այն մասսան, որն ազգային և մարդկային խնդրի համար է հավաքվել, նյութի համար չի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան, Արցախյան երրորդ պատերազմում զոհված Վարդան Ամալյանի հայրը՝ Դավիթ Ամալյանը։
Ըստ նրա, Սրբազանի առաջնորդությունը բավական մարդկային որակ է փոխել։
«Վստահ եմ, որ շատանալու ենք։ Բոլորը համաձայն են այս շարժմանը։ Կան չստացված և անտարբերներ, հուսով եմ՝ անտարբերները հոգեդարձ կլինեն, չստացվածներն էլ՝ Աստված իրենց հետ, մենք ոչ մեկի վատը չենք ուզում»,-ասաց նա։
Հարցին՝ սպասելի՞ էր, որ միակողմանի զիջումների դեմ պայքարը, շարժումը կառաջնորդի հոգևորականը, Դ.Ամալյանը պատասխանեց. «Ինքս կրոնապաշտ չեմ, բայց սպասում էի, որ նման մի բան պետք է լինի։ Մարդկանց հավատը կասկածելի տեղ էր ընկել, սա հավատի վերականգնման համար շատ մեծ քայլ էր։ Իսկ եթե սա պարտվի, շատ ավելի վատ կլինի։ Վստահ եմ, որ չի պարտվելու»։