Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ
Հասարակություն
16:51 14/05/2024
Հայաստան

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ

Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկը կնվազի 2-4, 15-ի գիշերը՝ 2-3 աստիճանով։

Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

 

Placeholder