Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահի կալանքը երկարաձգել է 5 ամսով
Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել հերթական դատական ֆարսը։ Այս անգամ Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արկադի Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն է ստացվել Բինագադիի շրջանային դատարանը։ Դատարանի որոշմամբ Ա.Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով։
Նշենք, որ Ադրբեջանում պատանդառվածների թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչներ։ Նրանք են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամնատար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը։