Բագրատ Սրբազանի կոչով՝ Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաներ
Հասարակություն
08:42 14/05/2024
Հայաստան

Բագրատ Սրբազանի կոչով՝ Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաներ

Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նախապես հայտարարվել էր հետևյալ վայրերում ակցիաների մասին՝ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կանգառի մոտ, «Սասունցի Դավիթ» կանգառի մոտ, մետրո երիտասարդական կանգառին հարակից Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։

«Վաղը դարձյալ ճնշումը մեծացնում եք՝ հարավից հյուսիս, Հայաստանի ողջ տարածքով, պետք է խաղաղ անհնազանդության, հաշտական և սիրո գործողություններ տեղի ունենան։

Ճշմարտությունը հաղթելու է՝ ինչ ճանապարհով ուզում է լինի»,- նախօրեին ասել էր Բագրատ Սրբազանը։

«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Աբովյան փողոցում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները  փակեցին Երևանի Սայաթ–Նովա–Նալբանդյան և Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկները։ Քաղաքացիներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։ 

 

Placeholder
Բագրատ Սրբազանի կոչով՝ Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաներ