Դավիթ Ամալյան. Անտարբերները հոգեդարձ կլինեն
Հասարակություն
13:46 14/05/2024

Դավիթ Ամալյան. Անտարբերները հոգեդարձ կլինեն

«Հավաքված է այն մասսան, որն ազգային և մարդկային խնդրի համար է հավաքվել, նյութի համար չի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան, Արցախյան երրորդ պատերազմում զոհված Վարդան Ամալյանի հայրը՝ Դավիթ Ամալյանը։ 

Ըստ նրա, Սրբազանի առաջնորդությունը բավական մարդկային որակ է փոխել։

«Վստահ եմ, որ շատանալու ենք։ Բոլորը համաձայն են այս շարժմանը։ Կան չստացված և անտարբերներ, հուսով եմ՝ անտարբերները հոգեդարձ կլինեն, չստացվածներն էլ՝ Աստված իրենց հետ, մենք ոչ մեկի վատը չենք ուզում»,-ասաց նա։

Հարցին՝ սպասելի՞ էր, որ միակողմանի զիջումների դեմ պայքարը, շարժումը կառաջնորդի հոգևորականը, Դ.Ամալյանը պատասխանեց. «Ինքս կրոնապաշտ չեմ, բայց սպասում էի, որ նման մի բան պետք է լինի։  Մարդկանց հավատը կասկածելի տեղ էր ընկել, սա հավատի վերականգնման համար շատ մեծ քայլ էր։ Իսկ եթե սա պարտվի, շատ ավելի վատ կլինի։ Վստահ եմ, որ չի պարտվելու»։

Placeholder
Դավիթ Ամալյան. Անտարբերները հոգեդարձ կլինեն