Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության, եզդիական համայնքի ներկայացուցիչների, բժիշկների հետ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը, որն իր համախոհների հետ երթով շարժվում է դեպի Ազատության հրապարակ։
Նա անդրադարձավ Սամվել Դանիելյանի ազատմանը, նշեց, դրա միակն պատճառն այն է, որ իրենք մտերիմ են։
«Որոշել են իրենց կարճ խելքով պատժել։ Սա նշանակում է, որ երկրում ռեպրեսիաներ են բառիս լայն իմաստով։ Երեկ էլ համացանցում փոքրիկ գրություն կար, որ ՔՊ ինչ-որ խումբ որոշումներ կայացնեն բոլոր այն անձանց վերաբերյալ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են հանրահավաքին, մեզ հետ են շփվել։ Սամվել Դանիելյանն ազնվագույն մարդ է, չափազանց մեծ ներդրում ունեցող բժիշկ։ Եվ նաև հավանաբար շատերի երեխաների կյանքի պատճառ է եղել։ Դանիելյանի հետ ընդվզել են այն բոլոր բժիշկները, որոնք միասին աշխատել են»,-ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե բազմաթիվ ոստիկաններ են բերվել Երևանի կենտրոն՝ Բագրատ Սրբազանն ասաց՝ ուրախ է, որ իր կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները։
«Լսել են, ընդունել են և դուրս են եկել փողոց։ Բայց միաժամանակ ուզում եմ ասել, տեսեք, ինչ վախի մեջ են ապրում էս մարդիկ։ Մարդ, որ հեծանիվով էր դուրս գալիս փողոց, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններ հավաքել, բերել է, ու քաղաքը պարալիզացվել է։ Մեզ համար դատապարտելի է պարոն Դանիելյանին գործից ազատելն ու Փոքր կենտրոնում տեղի ունեցողը»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը։