Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է
Հասարակություն
17:47 15/05/2024
Հայաստան

Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է

«Այսքան ոստիկան, բերետավոր, ՆԳ զորքեր, ես եմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել։ Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների, բազմաթիվ քաղաքացիների հետ միասին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում է։

Նա նշեց, որ  որպես ՀՀ քաղաքացի եկել է ու կանգնած է այս շարժման անդամների կողքին ու պայքարը շարունակվում է.

«Իսկ ե/րբ է դադարել»,-ասաց Մ.Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում  EBRD միջազգային ֆորում, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են, մեքենաներ։

Placeholder
Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է