Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը
Իրավունք
11:51 15/05/2024
Հայաստան

Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից  հայտնում են.

«ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։


Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը նախօրեին հայտարարել էր, որ այսօր ժամը 16-ին Օպերայի հրապարակում լինելու է բողոքի ակցիա, քանի որ ժամը 17-ին Օպերայի շենքում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է  Նիկոլ Փաշինյանը:

«Ազգային ճակատը» հայտարարություն է տարածել, որ  ժամը 15:30-ին չորս կետերից երթով շարժվելու են դեպի Օպերայի հրապարակ դրսևորելու քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.
Սարյանի անվան այգի
Կոնսերվատորիայի դիմացի այգի
Սուրբ Աննա եկեղեցու բակ
Հյուսիսային պողոտա («Բանալիի» մոտ)։

Placeholder
Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը